00:00:00

Ո՞վ է սպառնացել պայթեցնել ԱՆ շենքը․ մանրամասներ

17:31, 15 օգոստոս 2018

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը, որ պատրաստվում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը: Irakanum.am-ի հետ զրույցում ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը փոխանցեց, որ ոստիկանություն ահազանգ ստացվել է 11:35-ին։ Ըստ Ջանոյանի՝ ոստիկանությունը պարզել է ահազանգողի ինքնությունը, հանգամանքները պարզվում են։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով առողջապահության նախարարությունը պայթեցնելու սպառնալիքով ահազանգողը եղել է քաղցկեղով հիվանդ քաղաքացի, ով ասել է, որ եթե երկու ժամից իր դեղերը չտրամադրեն նախարարությունը կպայթեցնի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր