ՊԵԿ-ում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ զբաղեցրած պաշտոններից ազատման դիմումներ են գրել մաքսային բլոկի պատասխանատուները։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն մասնավորապես աշխատանքից ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արա Գաբրիելյանը, մաքսային հսկողության վարչության պետ Գեւորգ Սաղոյանը, ՊԵԿ արեւելյան մաքսատուն- վարչության պետ Կարեն Ջանոյանը, հարավային մաքսատուն -վարչության պետ Աշոտ Մինասյանը , հյուսիսային մաքսատուն- վարչության պետ Սուրեն Ղազարյանը։
Միաժամանակ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով նոր նշանակումներ են արվել։ Մասնավորապես ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ է նշանակվել ՝ մաքսային հսկողության վարչության սակագնային կարգավորման հսկողության բաժնի պետ Արտակ Մանուկյանը :
Հյուսիսային մաքսատուն -վարչության պետ է նշանակվել ՝մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Կարեն Մանուկյանը։
Հարավային մաքսատուն -վարչության պետ է նշանակվել Հարավային մաքսատուն -վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի 3-րդ բաժանմունքի պետ Մհեր Անդրեասյանը։
Կադրային այս փոփոխությունները ինքնին ուշագրավ են։ ՊԵԿ-ը մաքրվում է նախկին կադրերից եւ զուգահեռաբար առաջ են գալիս ոլորտի լավագույն կադրերը։
Irakanum.am