00:00:00

«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ճամփեզրին կողաշրջվել է

01:35, 15 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 14-ին, ժամը 18:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գետափ - Շատին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ - Մարտունի 6-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ժ. Մ., ծնված 1954 թ.) ճամփեզրին կողաշրջվել է։ Փրկարարներն ուղևորին (Ա. Մ., ծնված 1959 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր