00:00:00

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. կա տուժած

01:14, 15 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 14-ին, ժամը 19:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Բելլաջիո» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Daewoo» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի եզրապատնեշին: Վարորդը (Ա. Ղ., ծնված 1985 թ.) քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել թիվ 1 համալսարանական կլինիկա: Փրկարարներն ուղևորին (Ս. Չ., ծնված 1984 թ.) պատգարակով մոտեցրել են թիվ 1 համալսարանական կլինիկա, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր