00:00:00

Երեւանում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

15:00, 14 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 14-ին, ժամը 09:56-ին 911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ցանկանում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով 3-րդ հարկի պատշգամբից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Բ. Ժ.-ի (ծնված 1938 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր