00:00:00

Նոր Հաճնի ադամանդի գործարանի մոտ՝ ջրավազանում, դի է հայտնաբերվել

14:13, 14 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 13-ին, ժամը 15:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի ադամանդի գործարանի մոտակայքում՝ ջրանցքի մեջ դի է հայտնաբերվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Արզնի ՀԷԿ-ի ջրավազանում հայտնաբերվել է Ն. Ի.-ի (1935թ.) դին: Փրկարարները ջրավազանից դուրս են բերել քաղաքացու դին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր