00:00:00

Վթար Երևանում. 23-ամյա ուղևորուհին մահացել է

14:00, 14 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 14-ին, ժամը 01:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը գտնվում է ավտոմեքենայից դուրս. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ BMW մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ո., ծնված 1989 թ.) բախվել է արտաքին լուսավորման սյանը: Ուղևորի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 3 մ հեռավորության վրա: Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը, ուղևորի դին մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Shamshyan.com-ըմանրամասներ է հայտնում. ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Սերոբ Բոյմշակյանը իր վարած BMW մակնիշի 35 TN 552 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը և առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ուղևորուհին՝ 23-ամյա Նաիրա Զորոյանը, տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս է շպրտվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր