00:00:00

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

03:48, 14 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 13-ին, ժամը 19:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 30-րդ կմ-ին Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Խ., ծնված 1963թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 80 մ գլորվել ձորը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը քաղաքացիների ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր