00:00:00

Հրդեհ «Կոմպրեսատորների» գործարանում. փրկարարներին հաջողվել է մարել կրակը

02:04, 14 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 13-ին, ժամը 17:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 10/2 հասցեում գտնվող «Կոմպրեսատորների» գործարանում: Հրդեհի բարդության ԹԻՎ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Անհրաժեշտությունը վերանալու պատճառով չորս մարտական հաշվարկ ետ են վերադարձվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ինտերստանոկ»  ԲԲԸ-ին պատկանող կոմպրեսատորների գործարանի օդի կոմպրեսատորների շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ 18:00-ին: Ամբողջությամբ այրվել են շինության տանիքը (մոտ 40 քմ) և ներսում գտնվող 2 օդի կոմպրեսատոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր