00:00:00

Վանաձոր-Դիլիջան ճանապարհը երկկողմանի բաց է. քարաթափման հետևանքները վերացվել են

22:57, 13 օգոստոս 2018 Պատահարներ

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին տեղի ունեցած քարաթափման հետևանքները վերացվել են: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի 29–րդ կմ-ում՝ Ֆիոլետովո գյուղի մոտ, այսօր՝ օգոստոսի 13-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել էր։ Ճանապարհահատվածը սպասարկող «Լոռի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ մաքրման աշխատանքների արդյունքում ժամը 16։00-ից ճանապարհը երկկողմանի երթևեկելի  է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր