00:00:00

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում 5 կգ-անոց բալոնից արտահոսած գազից հրդեհ է բռնկվել

20:48, 13 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 13-ին, ժամը 14:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ծաղկի խանութում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մյասնիկյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող ծաղկի խանութում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել՝ 15:15-ին: Այրվել է 5 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր