00:00:00

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. Կա տուժած

16:01, 13 օգոստոս 2018 Պատահարներ

Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 47 շենքի 13-րդ հարկի բնակարաններից մեկում այսօր՝ օգոստոսի 13-ին, գազի արտահոսք է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ Դ. Ա.-ին պատկանող բնակարանի փակ պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որը մարվել է քաղաքացիների ուժերով: Փրկարարները գազի բալոնը բնակարանից իջեցրել են շենքի բակ և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը: Բնակիչ՝ Ա. Կ.-ն (ծնված 1964 թ.), աջ ձեռքի հատվածում ստացել է այրվածքներ: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր