00:00:00

Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Toyota Camry-ն ու Mitsubishi-ն. Toyota-ն վարել է հայտնի մտավորական Լավրենտի Միրզոյանը

15:39, 13 օգոստոս 2018 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:30-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում Բերդ-Նավուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Լավրենտի Միրզոյանի վարած Toyota Camry մակնիշի 13 MՍ 333 համարանիշի և Սամվել Հարությունյանի վարած Mitsubishi մակնիշի 35 NO 638 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota Camry-ի վարորդ Լ. Միրզոյանը հայտնի մտավորական, Լեզվի պետական տեսչության պետն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր