00:00:00

Հնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղների հետևանքով 37 մարդ է զոհվել

21:58, 12 օգոստոս 2018 Պատահարներ

Հնդկաստանի Կերալա նահանգում ուժեղ ջրհեղեղներ են գրանցվել, որոնց հետևանքով զոհվել է 37 մարդ: Եվս մոտ 36 հազար մարդ տարհանվել է, հայտնում է The Guardian-ը: «Իր զբոսաշրջային հանգստյան քաղաքներով հայտնի Կերալա նահանգում ամեն տարի մուսսոններ են գրանցվում, սակայն այս անգամ անձրևներն առանձնահատուկ ուժեղ են եղել: Դրանք բերել են ջրհեղեղների, որոնց հետևանքով արդեն զոհվել է 37 մարդ, իսկ մոտ 36 հազար տեղացի տարհանվել է  ժամանակավոր ճամբար»,- ասված է հաղորդագրությունում: Փրկարարական գործողություններին մասնակցել է Հնդկաստանի բանակը: Կերալա նահանգի բնակչությունը կազմում է 33 միլիոն մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր