00:00:00

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ

23:01, 12 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 12-ին՝ ժամը 01:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Երևան ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ 4 քաղաքացի արգելափակված են ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ 2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 139 կմ-ին «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1956թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել մոտակա ձորակը (մոտ 15 մ): Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևորներ Լ. Ն.-ին (1969թ.), Տ. Տ.-ին (1967թ.) և մոտեցրել նրանց շտապօգնության ավտոմեքենային, իսկ մյուս ուղևոր՝ Ի. Կ.-ը (1999թ.) և վարորդը դուրս են եկել ինքնուրույն: Տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, որտեղ Տ. Տ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, որը երթևեկելի գոտի դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր