Այս մասին տեղեկանում ենք aliq.ge-ից:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացին՝ 9-ամյա Գեւորգը, ծովում 50 մետր խորության վրա է եղել եւ չի կարողացել ափ վերադառնալ:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը, միաժամանակ, ծովափում հանգստացողներին զգուշացնում է, որ Սեւ ծովում 4 բալանոց փոթորիկ է, ալիքների բարձրությունը 2 մետրի է հասնում: