00:00:00

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. կա տուժած

14:18, 12 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 11-ին, ժամը 23:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 Երևան-Իջևան ավտոճանապարհի 72-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդը՝ Վ. Ղ., ծնված 1958թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Վարորդը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր