00:00:00

Հրդեհ Լոս Անջելեսի մերձակայքում. 20 հազար մարդ տարհանվել է

03:31, 12 օգոստոս 2018 Պատահարներ

Լոս Անջելեսից հարավ ընկած տարածքում բռնկված խոշոր հրդեհի արդյունքում այրվել է առնվազն 13 տուն: Այս մասին տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Անտառային ծառայությանը: Աղետի պատճառով անվտանգության նկատառումներով տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ: Ներկա պահին հրդեհը սպառնում է հազարավոր տների և շինությունների: Փրկարար ծառայությունները աշխատանքներին ներգրավել են 1,5 հազար հրշեջների, ինչպես նաև հրշեջ ինքնաթիռներ: Հաղորդվում է, որ հաջողվել է հրդեհվող տարածքի 1/3-ում չեզոքացնել հրդեհը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր