«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն, որը պատկանում է ИНТЕР РАО ռուսականԲԲԸ-ին, մայիսի 8-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտ էներկայացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հայտումընկերությունն առաջարկել է սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինըբարձրացնել 17,08 դրամով, 41,85 դրամից 58,93 դրամ ( ցերեկային սակագին), 31,85 դրամից 48,93 դրամ (գիշերային սակագին): Որպես նման որոշման հիմնավորում«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ ղեկավարությունը բերում է ստեղծվածիրավիճակը, երբ գործող ցածր սակագնի պատճառով ընկերությունը մեծ վնասներ էկրում եւ ի վիճակի չէ գործունեություն ծավալել: Ինչպես թանկացման մասինառաջարկը, այնպես էլ այդ որոշման հիմնավորումը հայ սպառողների բացասականարձագանքին արժանացավ: Նկատի ունենալով հարցի հնչեղությունը՝«ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ն մեկնաբանությունների համար դիմել է ИНТЕР РАО ԲԲԸ մամուլի ծառայությանը: Ներկայացնում ենք «ՌՈՒՍԱՐՄԻՖՈ»-ի հարցմանպաշտոնական պատասխանը:
Ներկայացրեք ИНТЕР РАО ԲԲԸ-ի պաշտոնական դիրքորոշումը էլեկտրաէներգիայի սակագնիբարձրացման հետկապված:
Հայկական կողմի ընդունած սակագնային որոշումներն ու գնագոյացման մեխանիզմների շտկումը թույլ չեն տալիս «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին ապահովել առանց վնասների գործունեություն: Իհարկե, սակագնային որոշումները բնակչության կողմից միշտ քննադատաբար են ընդունվում, սակայն, այս դեպքում խոսքը գնում է էլեկտրացանցերի կայուն աշխատանքի մասին: Որքան ցածր է սակագինը, այնքան ավելի մեծ է ընկերությունում դրամային միջոցների դեֆիցիտը և այդքան էլ ավելի դժվար է միջոցների ներգրավումը: Սա դանդաղորեն պայթող ռումբի է նման: Եթե սակագինը փոխել ոչ բավարար չափով, մեկ տարի անց ընկերությանը գոյատևելու համար սակագնի ավելի մեծ փոփոխություն անհրաժեշտ կլինի:
Որքանո՞վ է համաձայնեցված «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸնախաձեռնությունը ИНТЕР РАО ԲԲԸ-ի հետ:
«Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել հաշվարկները: Հիմա հանձնաժողովը պետք է գնահատական տա դրանց:
Արդյոք ИНТЕР РАО ԲԲԸ-ն «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի հիմնավորումըբավարա՞ր է համարում սակագինը բարձրացնելու համար:
2014-ին փոփոխված էներգաբալանսը, որը կապված էր ՀԷԿ-երի արտադրության կրճատման և Ատոմակայանի պարապուրդի հետ, «Հայաստանի էլեկտրացանցերում» 27,6 մլրդ դրամի դեֆիցիտի առաջացրեց: Այդ գումարից 5,4 մլրդ դրամը, համաձայն ընկերության սակագնային մարժայի հաշվարկման մեթոդիկայի ներկայիս կանոնադրության, չի փոխհատուցվելու: Ներկա սակագնային տարում էներգաբալանսի հետ կապված խնդիրները շարունակվում են և հավելյալ վնասները կանխատեսվում են 10 մլրդ դրամի չափով: Եվ սա ի հավելումն ներկայիս վնասների ծավալին: Առաջացած վնասների փոխհատուցումը հնարավոր է միայն ընկերության ազատ միջոցների հաշվին, որոնք մնացել են պարտադիր ծախսերը կատարելուց հետո: Նման միջոցների ձևավորման հարցերը, որպես կանոն, քննարկվում են սակագնի փոփոխման ընթացքում: Արդյոք հնարավո՞ր է լուծել այս հարցերը առանց սակագնի բարձրացման: Այս հարցին կարող է պատասխանել միայն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:
Կատարվո՞ւմ են արդյոք քայլեր «Հայաստանի էլեկտրացանցերի» վնասներիկրճատման ուղղությամբ:
«Հայաստանի էլեկտրացանցերը» մաքսիմալ օգտագործում է ծախսերի կրճատման հնարավորությունները: Ընկերությունն օգտագործում է ИНТЕР РАО-ի փորձը, որը Ռուսաստանում ամենաարդյունավետներից մեկն է էներգետիկայի բնագավառում: Սակայն, «Հայաստանի էլեկտրացանցերի» հնարավորությունները մեծ հաշվով արդեն սպառված են: Ներկա իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝ «Հայաստանի էլեկտրացանցերի» պարտքի ֆիքսումը, դրա մարման մեխանիզմների և ժամկետի մշակումը, ճգնաժամային իրավիճակի ստեղծամն պատճառնների վերլուծությունն ու այդ պատճառների վերացման քայլերի մշակումը: Հարկավոր է վերանայել մեծածախ շուկայի պայմաններն այնպես, որ շուկայի յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն կրի էլեկտրաէներգիայի արտադրության պլանային պարտավորությունների խախտման դեպքում: Այս դեպքում բոլորը կսկսեն ավելի մեծ պատասխանատվությամբ աշխատել և ծրագրավորած ցուցանիշների շեշտակի շեղումներից հնարավոր կլինի խուսափել: