00:00:00

Հունաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

20:28, 07 մարտ 2018

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների իր գործընկերներից: Նրան շնորհավորել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինը, Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը, Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադիր-ղեկավար Վոլֆգանգ Իշինգերը: Ինչպես տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, նա շնորհավորանքներ է ստանում նաեւ միջազգային կազմակերպությունների, պետական, հասարակական կառույցների ու կազմակերպությունների, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր