00:00:00

Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Ford Transit»-ն ու «Volkswagen Vento»-ն

14:36, 11 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 10-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա, լուսացույցը պոկվել է և կախվել, առկա է ընկնելու վտանգը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են«Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Զ. Գ.) և Volkswagen Vento մակնիշի (վարորդը՝ Ա. Բ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր