00:00:00

Հրդեհ Կորեայի ձորում. դեպքի վայր է ժամանել ԱԻ նախարարը

13:26, 11 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քանաքեռ-ՀԷԿ-ի մոտակայքում (Կորեայի ձոր) այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերն ու Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:04-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ: Մինչև ժամը 01:52-ը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ բոլոր օջախների վերջնական մարումը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 հրշեջ-փրկարար: Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր