00:00:00

«Քանաքեռ-ՀԷԿ»-ի մոտակայքում հրդեհ է բռնկվել

01:21, 11 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 10-ին, ժամը 18:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Քանաքեռ-ՀԷԿ»-ի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ Կորեայի ձորում այրվում են մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և թփուտներ: Դեպքի վայրում են գտնվում ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր