00:00:00

Արին-Բերդի փողոցում էլեկտրական ենթակայան է այրվել

02:13, 10 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 9-ին, ժամը 10:43-ին «911» ծառայության ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Ուրարտու արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այրվում է էլեկտրական ենթակայան. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես  տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:57-ին: Ամբողջությամբ այրվել է 25 քմ տարածքում գտնվող ZT228 էլեկտրական ենթակայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր