00:00:00

Քարաթափման հետեւանքով փակված Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է

02:03, 10 օգոստոս 2018 Պատահարներ

Քարաթափում Գողթ գյուղի վերջնամասում. Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը երկկողմանի բաց է: Օգոստոսի 9-ին, ժամը 17:02-ի դրությամբ -«Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն ավարտել է մաքրման աշխատանքները: Ճանապարհահատվածը երկկողմանի բաց է: Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում են գտնվել ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը: Պարզվել է, որ Գողթ գյուղ-Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (մոտ 60 մ երկարությամբ, 10 մ լայնքով և մոտ 8 մ բարձրությամբ), ինչի հետևանքով ճանապարհը ժամանակավորապես փակ է. առկա են այլ թուլացած ժայռաբեկորներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր