00:00:00

Թուրքիայի հյուսիս-արևելքում ջրհեղեղը մեծ նյութական վնասներ է հասցրել, կա 10 տուժած

01:34, 10 օգոստոս 2018 Պատահարներ

Թուրքիայի հյուսիս-արևելքում հորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է առաջացել. հայտնի է, որ Օրդու քաղաքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տուժել է 10 մարդ, որոնք հոսպիտալացվել են։ Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Օրդույում ջրհեղեղի հետևանքով փլուզվել է ավտոճանապարհային կամուրջ, նյութական վնասներ են կրել 264 գրասենյակային շենք, 66 բնակելի շինություն, վնասվել է 60 ավտոմեքենա, արմատախիլ են եղել հարյուրավոր բերքատու ծառեր։ Նշվում է, որ քաղաքում անձրևները շարունակվելու են նաև այսօր։ Տեղի իշխանությունները հորդորել են բնակիչներին տանից դուրս գալ միայն ծայահեղ անհրաժեշտության դեպքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր