00:00:00

Հրդեհ Արին-Բերդի փողոցում. այրվել է էլեկտրական ենթակայան

18:53, 09 օգոստոս 2018 Պատահարներ

Երեւան քաղաքի Արին-Բերդի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Ուրարտու» արտադրական միավորում ԲԲԸ-ի տարածքում այսօր՝ օգոստոսի 9-ին, հրդեհ է բռնկվել: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:07-ին, մարվել՝ 11:57-ին: Ամբողջությամբ այրվել է 25 քմ տարածքում գտնվող ZT228 էլեկտրական ենթակայանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր