00:00:00

Կառավարության մոտ քաղաքացին ի նշան բողոքի մեխել էր ոտքերը․ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է խնդրում

18:20, 09 օգոստոս 2018 Պատահարներ

Վարդենիսի բնակիչ Արմեն Երանոսյանը Կառավարության մոտ ի նշան բողոքի երկու ոտքերը մեխել էր նստարանին։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքացին նշեց, որ երկու տարի առաջ Սոթքի ոսկու հանքից իրեն ազատել են, մոտ 3 մլն դրամի վարկեր ունի, չի կարողանում վճարել, տունը բռնագանձել են, ապրուստի միջոց չունի։ Նա բազմիցս դիմել է տարբեր պատկան մարմինների՝ գյուղապետարան, մարզպետարան, Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն ոչ մի արդյունք։ Նա 2016 թվականին մեկ անգամ ևս նման ծայրահեղ քայլի էր դիմել՝ կարելով բերանը։ Քաղաքացին պահանջում է գոնե հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցները օպերատիվ կերպով շտապ օգնություն կանչեցին, քաղաքացուն ցավազրկեցին, ապա ահազանգեցին ԱԻՆ։ ԱԻՆ-ի ծառայողները փորձեցին ոտքերից հանել մեխերը, չստացվեց, շատ խորն էր մեխել։ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կտրեցին նստարանը և քաղաքցուն տեղափոխեցին թիվ մեկ հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն կտրամադրվի։ Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում https://www.youtube.com/watch?v=0JKWmCYPWyA

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր