00:00:00

Ողբերգական վթար Լոռու մարզում. 32-ամյա մայորը տեղում մահացել է

14:56, 09 օգոստոս 2018 Պատահարներ

Սպիտակ-Երևան ճանապարհին այսօր՝ օգոստոսի 9-ին, վաղ առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 32-ամյա վարորդը տեղում մահացել է: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 07:50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է: Shamshyan.com-ի տեղեկություններով՝  մահացածը ծառայում էր Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր