00:00:00

«Վանաձոր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ

22:39, 08 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է արգելված իրերի փոխանցման փորձը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից: Հիմնարկի դիզելային գեներատորի հարակից տարածքում աշխատակիցները հայտնաբերել և առգրավել են արտանետված 0.5 լիտր տարողությամբ 12 պոլիէթիլենային շիշ ալկոհոլին բնորոշ հոտով հեղուկ: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր