00:00:00

Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել

22:28, 08 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 8-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհին՝ Հաղարծին բնակավայրի մոտակայքում, «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան, ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Լ. Ք., ծնված 1956 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր