Վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Երևանի բնակիչ, 46-ամյա Արամ Վարագյանը Արամի և Սարյան փողոցների խաչմերուկում իր վարած Opel մակնիշի 34 FF 476 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 69-ամյա Սեդա Գևորգյանին և 41-ամյա Արման Բարխուդարյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորութայմբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը աշխատում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնագետ, իսկ Ա. Բարխուդարյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր մասնագետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: