00:00:00

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է 130-ը

16:30, 08 օգոստոս 2018 Պատահարներ

 Առնվազն 131 մարդ Է զոհվել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, օգոստոսի 8-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր 105 զոհվածների մասին: Գործակալության հաղորդագրության մեջ նշվում Է, որ, ինդոնեզական իշխանությունների տվյալներով, ավելի քան 150 հազար բնակիչներ տարերքի հարվածի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությունում հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան Է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Բացի այդ, 236 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել: Ելույթ ունենալով բրիֆինգում՝ այդ գերատեսչության ներկայացուցիչը նշել Է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, եւ տարերքի հետեւանքով զոհվածների ու տուժածների թվաքանակը կարող Է աճել:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր