00:00:00

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

16:11, 08 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 8-ին, ժամը 08:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին` Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան–Երասխ 65-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Ազատավան գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Ս.-ն (ծնված 1962 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2009 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Ս.-ն այնուհետև  տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր