00:00:00

Ավազակային հարձակում Արմավիրում. դիմակավորված անձը թալանել է մթերային խանութը

15:59, 08 օգոստոս 2018 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 8-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ու ձեռնոցներով ներս է մտել Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 5 հասցեում գործող մթերային խանութ, որտեղ էլ դանակի սպառնալիքի տակ վաճառողուհուց՝ Արմավիրի բնակիչ, 35-ամյա Մարիաննա Կարապետյանից պահանջել պարանոցի ոսկյա շղթան, գրում է shamshyan.com-ը: Տեսնելով, որ վաճառողուհին հրաժարվում է կատարել պահանջը, ձեռքով քաշել և պոկել է շղթան, սակայն այն չի կարողացել տանել, քանի որ ընկել է, որից հետո դանակի սպառնալիքի տակ խանութի դրամարկղից հափշտակել է մոտ 250 հազար դրամ և դիմել փախուստի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր