00:00:00

Լոռու մարզում քաղաքացին կորել է անտառում

14:33, 08 օգոստոս 2018 Պատահարներ

Լոռու մարզում քաղաքացին կորել է անտառում: Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.) ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել: Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ առավոտյան ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր