00:00:00

Քարաթափում «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում

01:29, 08 օգոստոս 2018 Պատահարներ

Երեւանի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում այսօր՝ օգոստոսի 7-ին քարաթափում է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: «911» ծառայությունն ահազանգը ստացել է ժամը 13:59-ին: Քարաթափման հետեւանքով ավտոճանապարհի երթեւեկությունը դարձել է միակողմանի: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ քարերը թափվել են Աթենքի փողոցի սկզբնամասում: Փրկարարները քարերը տեղափոխել են մայթեզր (1.4 խմ): Պատահարի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր