00:00:00

Արցախի ԱԺ–ից ովքեր են միացել Քոչարյանի պաշտպանության ստորագրահավաքին

00:58, 08 օգոստոս 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար: Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը: Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան, Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս , միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում: Սոցիալական ցանցում որոշ օգտատերեր  հրապարակել են ԱՀ Ազգային ժողովի այն պատգամավորների անունները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար  միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: ԱԺ պատգամավորներ. 1.Արթուր Թովմասյան 2.Ռուդիկ Հյուսնունց 3.Ռոմելա Դադայան 4.Արզիկ Մխիթարյան 5.Վարդգես Ուլուբաբյան 6.Վարդգես Բաղրյան 7.Արամ Գրիգորյան 8.Ռոբերտ Ղահրամանյան 9. Գրիգորի Կասպարյան 10.Արմեն Օհանյան 11.Ժաննա Գալստյան 12.Դավիթ Մելքումյան 13.Աշոտ Ղուլյան 14.Լյուդվիգ Բարսեղյան 15.Արարատ Օհանջանյան»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր