00:00:00

Այս տարվա առաջին 6 ամիսներին աղբամաններում հրդեհների բռնկման 252 դեպք է գրանցվել

19:55, 07 օգոստոս 2018 Պատահարներ

Մայրաքաղաքի աղբամաններում հրդեհների բռնկման դեպքերը նվազեցնելու նպատակով նոր ծրագիր կմշակվի: ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, հրավիրված խորհրդակցության ժամանակ փոխնախարար Արամ Թանքարյանը նշեց, որ 2015թ.-ից ի վեր, որի ընթացքում եղել է աղբամաններում հրդեհների բռնկման 42 դեպք, աղբամաններում հրդեհների բռնկման կտրուկ աճ է գրանցվել: «2016թ.-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցվել է 52 դեպք, 2017-ին՝ արձանագրված դեպքերի քանակը կտրուկ աճել է մինչև 426, իսկ 2018-ի առաջին կիսամյակում արդեն արձանագրել ենք աղբամաններում հրդեհների բռնկման 252 դեպք»,- ներկայացրեց փոխնախարարը: Շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկելով Երևան քաղաքում աղբահանության և աղբամանների հրդեհային անվտանգության խնդիրները՝ ԱԻ փոխնախարարը շեշտեց, որ պետք է իրականացվի քաղաքում աղբամանների տեղադրման հստակ քարտեզագրում, որում կարտացոլվի նաև համապատասխանությունը հրդեհային անվտանգության և բնապահպանական պահանջներին ու չափանիշներին: Քննարկվեց նաև բնակչության հետ տեղեկատվական և ուսուցողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, քանի որ աղբամաններում հրդեհների բռնկման հիմնական պատճառներից է անփութությունը, մասնավորապես՝ ծխախոտի մնացորդների նետումը: «Սանիթեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը պատրաստակամություն հայտնեց իրականացնել խնդիրների լուծմանը միտված ծրագրային բարեփոխումներ՝ խոստանալով, որ ընկերությունը տասնօրյա ժամկետում կմշակի և շահագրգիռ գերատեսչությունների աշխատանքային խմբին կներկայացնի բարձրացված խնդիրների լուծմանը միտված ծրագրային փաթեթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր