00:00:00

Գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

23:37, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 6-ին` ժամը 15:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի թիվ 1 հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր