00:00:00

Ավտովթար Երեւան-Սեւան ճանապարհին. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց

22:49, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Երևան-Սևան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 16:00-ի սահմաններում վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են Mercedes Vito մակնիշի (վարորդը՝ Ա. Խ., 1964 թ. ծնված) և Ford Transit մակնիշի (վարորդը՝ Ա. Բ., 1983 թ. ծնված) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Mercedes Vito-ի ուղևորները՝ Գ. Բ.-ն (1983 թ. ծնված) և Գ. Վ.-ն (1961 թ. ծնված), հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր