00:00:00

Վթարից 1 շաբաթ անց 27-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

19:34, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Երեւանի Խորենացի փողոցում հուլիսի 29-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին ժամը 19.00-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Օգոստոսի 4-ին ժամը 20.00-ին վարորդը` 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր