00:00:00

Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել

14:23, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Արցախում դժբախտ պատահարի հետեւանքով պայմանագրային զինծառայող է մահացել: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 36-ամյա Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր