00:00:00

Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է

13:38, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Վայք քաղաքի արագաչափի մոտ,  оգոստոսի 6-ին, ժամը 03:03-ի սահմաններում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կախվել է Վայք քաղաքի ոռոգումն ապահովող մայր առուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., 1984 թ.) բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել մետաղյա արգելապատնեշին, էլ.սյանը և կողաշրջվել: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր