00:00:00

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած

13:15, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ օգոստոսի 6-ին, ժամը 03:42-ին, Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում: «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Ս., ծնված 1993 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը և կողաշրջվել՝ վնասելով այն: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա. Ս.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր