00:00:00

Հաղթանակ թաղամասում դիմակավորված անձինք տնօրենի ներկայությամբ կրակել են 44-ամյա քաղաքացու վրա

13:02, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Հաղթանակ թաղամասում օգոստոսի 4-ին, ժամը 13:00-ի սահմաններում, 1-ին փողոցի 1/37 տան դիմաց, 2 դիմակավորված անձ իջնելով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայից, մոտեցել են նշված տան մոտ կանգնած մի քաղաքացու և նրանցից մեկը իր մոտ եղած ատրճանակով կրակել է այդ քաղաքացու ուղղությամբ, որից հետո նստելով մեքենան, դիմել են փախուստի: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ վիրավորը 44-ամյա Աշոտ Ծատուրյանն է, ով աջ ոտքի մասում ստացել է վնասվածք: Աղբյուրի տեղեկություններով, այդ ամենին ականատես է եղել Հաղթանակ թաղամասի բնակիչ, 61-ամյա Էդուարդ Սարգսյանը, ով «Էդուարդ Սարգսյան» ԱԱՁ-ի տնօրենն է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր