00:00:00

Առեղծվածային դեպք Երևանում․ Երևանյան լճում հայտնաբերվել է 19-ամյա աղջկա դի

01:44, 06 օգոստոս 2018 Պատահարներ

Երեկ, օգոստոսի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճի մեջ դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված լճում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակչուհի 19-ամյա Գրետա Ղանդիլյանի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Տեղում քննչական աշխատանքները վարող քննիչ Բեսալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և նրա որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Տեղի ունեցածը սպանությո՞ւն է, ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար՝ պարզվում է։ Մանրամասները՝ shamshyan.com-ում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր