00:00:00

Ավտովթար Երեւան-Մեղրի ճանապարհին. 48-ամյա ուղեւորին հասցրել են հիվանդանոց

16:26, 05 օգոստոս 2018 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 4-ին, ժամը 22:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 28-ամյա Վ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 15 մ): Վ. Բ.-ն՝ քաղաքացիների ուժերով, իսկ ուղեւորը՝ 48-ամյա Լ. Բ.-ն, շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր