00:00:00

Ավտովթար է տեղի ունեցել Չարենց–Հերացի խաչմերուկում

14:05, 05 օգոստոս 2018 Պատահարներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 06:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի և Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ.) բախվել է արգելապատնեշին, այնուհետև արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:    

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր