00:00:00

Պատահար Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. վիրավորներ կան

00:48, 05 օգոստոս 2018 Պատահարներ

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 4-ին պատահար է տեղի ունեցել: Ժամը 18:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Լեսնոյ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի մոտ 10-րդ կմ-ին «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 2002թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորակը (մոտ 30 մ): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևորը՝ Ա. Ա.-ը (ծնված 2000թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վանաձոր քաղաքի ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր